ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սիրիական և ռուսական ուժերը «Տոչկա Ու»-երով և «Իսկանդեր»-ներով հարվածել են թուրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող նավթային գործարանին

Սիրիական և ռուսական ուժերը «Տոչկա Ու»-երով և «Իսկանդեր»-ներով հարվածել են թուրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող նավթային գործարանին
11.02.2021 | 16:12

Փետրվարի 9-ի երեկոյան սիրիական արաբական բանակը թուրքամետ գրոհայինների դեմ օգտագործել է ՕՏՌԿ 9Կ79-1 «Տոչկա Ու» հրթիռներ: Թիրախավորվել են Իդլիբ նահանգի հարավային մասում և Համա նահանգի հյուսիսում գտնվող դիրքերը, Հալեպ նահանգի Թարհին քաղաքի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը, գրում է Репортер-ը:

Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն է ստացվել, որ «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայից նշված արձակումներից մեկն անհաջող է եղել, բայց թուրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող վերամշակման գործարանը միանշանակ խոցվել է՝ տարածքում մեծ հրդեհ է սկսվել: Օբյեկտի մոտակայքում «անհայտ անօդաչու թռչող սարք» է նկատվել, որը նման է եղել «Օրիոն» անօդաչուի: Կա մեկ զոհվածի և մի քանի վիրավոր: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով` նավթավերամշակման գործարանին հասցված հարվածներին մասնակցել են նաև ռուսական ուժերը` կիրառելով «Իսկանդեր» համակարգեր: Հալեպ նահանգի հյուսիսում նավթի վերամշակման օբյեկտներն առաջին անգամ չեն հարվածի տակ հայտնվում: Այս տարածքը գտնվում է Անկարայի վերահսկողության տակ՝ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունից հետո (2016-ի օգոստոս - 2017-ի մարտ):

Դիտվել է՝ 5034

Մեկնաբանություններ